Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Մետաքսի ճանապարհ-2019» ռալլին հաղթեցին Ալ-Աթիան ու Շիբալովը (տեսանյութ)

Չինաստանում եզրագիծը հատեց «Մետաքսի ճանապարհ» բազմօրյա ավտովազքարշավը:

Վերջին՝ 10-րդ մրցափուլում, ամենագնացների դասում 1-ին տեղը զբաղեցրեց քաթարցի Նասեր Ալ-Աթիան: Նա դարձավ առաջին ավտոարշավորդը, որը կարողացավ հաղթանակ տանել բոլոր 10 փուլերում: Ընդհանուր հաշվարկով Ալ-Աթիան 1 ժամ 25 րոպեով գերազանցեց չինացի Հան Վեյին:

Բեռնատարների մրցավազքում առաջին երեք տեղերը զբաղեցրին «ԿԱՄԱԶ-Մաստեր» ռուսական թիմի ներկայացուցիչները՝ Անտոն Շիբալովը, Անդրեյ Կարգինովը եւ Այրաթ Մարդեեւը:

Հավելենք, որ «Մետաքսի ճանապարհ-2019» ռալլին մեկնարկել էր հուլիսի 6-ին, Իրկուտսկում: Սկզբում այն անցել է Բայկալ լճի ափով, ապա Մոնղոլիայի եւ Չինաստանի անապատներով: Մասնակցիները 10 մրցափուլի ընթացքում կտրել-անցել են 5000 կմ տարածություն: