Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ի՞նչ խնդիրների են հանդիպում կանայք մարզերում. քննարկում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Մայիս-հունիս ամիսների ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ բոլոր մարզեր՝ յուրաքանչյուրում հանդիպելով տեղի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ, քննարկելով այն հիմնական խնդիրները, որոնց հանդիպում են կանայք Հայաստանի տարբեր բնակավայրերում։

Իրականացված 10 մարզային այցելությունների արդյունքում վեր են հանվել մի շարք ընդհանուր և տեղային բնույթի խնդիրներ, որոնք առնչվում են ինչպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, այնպես էլ այլ նախարարությունների իրավասության շրջանակներում գտնվող հարցերին։