Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0630
A A
Քաղաքականություն

Իրականացվում է «Միմինո» կամ «Կովկասը մեր միակ և ընդհանուր տունն է» ծրագիրը (տեսանյութ)

Տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Միմինո» կամ «Կովկասը մեր միակ և ընդհանուր տունն է» ծրագրի վերաբերյալ։

Բանախոսներն էին «Դեմոկրատիան այսօր» ՀԿ հիմնադիր, նախագահ Գյուլնարա Շահինյանը, «Երիտասարդ կանանց խաղաղության և Մարդու իրավունքների միջազգային մրցանակի դափնեկիր, Վրաստանի «Ազգայնականության և կոնֆլիկտների ուսումնասիրման ինստիտուտ» ՀԿ անդամ Էլիկո Բենդելիանին։

«Միմինո» կամ «Կովկասը մեր միակ և ընդհանուր տունն է» ծրագիրը իրականացվում է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի կողմից, որի նպատակն է նոր հարթակ ստեղծել և նպաստել Վրաստանի և Հայաստանի երիտասարդների միջև երկարատև համագործակցությանը։

Գյուլնարա Շահինյանը հայտնեց, որ երկար տարիներ աշխատում է երիտասարդների հետ ողջ Կովկասի տարածքում, ու Թբիլիսին այդքան մոտ լինելով՝ դիտարկվել է ընդամենը որպես հարթակ ադրբեջանցիների հետ հանդիպելու համար:

Հավելեց, որ որոշեցին կազմակերպել հայ եւ վրացի երիտասարդների հանդիպումը, որպեսզի նրանք ոչ թե զուտ լսեն միմյանց մասին, այլ զգան եւ տեսնեն միմյանց: 

«Որովհետև իրենից ավելի լավ այս պահին նկարագրել իրավիճակը, որ այս պահին տիրում է Հայաստանում (փոփոխությունները, հատկապես երիտասարդների, որոնք ղեկավարում են Հայաստանը և հետաքրքիր մթնոլորտը, որ ստեղծվել է), շատ հետքրքիր է»,- շեշտեց նա։ 

Էլիկո Բենդելիանին էլ հույս հայտնեց, որ երիտասարդները կունենան նոր առաջնահերթություններ և կկարողանան համագործակցել միմյանց հետ։

նա նաև վստահություն հայտնեց, որ Հայաստանում երիտասարդությունը բավականին ակտիվ է, և շատ ծրագրեր են հնարավոր իրագործել։

Մանրամասները տեսանյութում