Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+serena
A A
Սպորտ

Սերենա Ուիլյամսը մեկնաբանել է Ուիմբլդոնի եզրափակիչում կրած խայտառակ պարտությունը (տեսանյութ)

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն այսպես է մեկնաբանել Ուիմբլդոնի այս տարվա մրցաշարի եզրափակիչում Սիմոնա Հալեպից կրած պարտությունը:

«Նա խաղում էր, ինչպես խենթը: Շնորհավորում ենք Սիմոնային: Ես ինձ վախեցած գազանի նման էի պահում: Երբ ինչ-որ մեկը այդպես է իրեն պահում, ապա պետք է անմիջապես գլխարկ հանի մրցակցի առջեւ՝ որպես հարգանքի նշան», - ասել է անվանի թենիսիստուհին:

Նշենք, որ եզրափակիչ հանդիպումը տեւել է ընդամենը 56 րոպե, եւ ռումինացի թենիսիստուհին 6:2, 6:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել: Նա առաջին անգամ է տիրել այդ պատվավոր մրցանակին:

Սերենա Ուիլյամսը, որը Ուիբլդոնի յոթակի հաղթող է, երրորդ անգամ է պարտվել լոնդոնյան մրցաշարի եզրափակիչում, ընդ որում վերջին անգամ դա տեղի էր ունեցել 2008 թվականին, երբ ամերիկուհին տանուլ էր տվել իր քրոջը՝ Վենուս Ուիլյամսին: