Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess robert
A A
Սպորտ

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է շախմատի միջազգային մրցաշարում

Հայաստանի 2011թ շախմատի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Իսպանիայի Բենասկե քաղաքում կայացած շախմատի միջազգային մրցաշարում:

 

Մեր շախմատիստը 10 հնարավորից վաստակել է 8,5 միավոր եւ լեհ գրոսմայստեր Մատեուշ Բարտելի հետ բաժանել 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող է ճանաչվել հենց Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա եւ լեհ շախմատիստը հավասարապես ստացել են 3500-ական եվրո պարգեւավճար:

 

Հայաստանի շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը 8 միավորով 5 մասնակիցների հետ կիսել է 3-8–րդ տեղերը: Մեր երրորդ պատվիրակը, վետերանների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, 56-ամյա գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, վաստակած 6,5 միավորով բաժանել է 43-73-րդ տեղերը: