Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mrcavar
A A
Սպորտ

Հայտնի են Հայաստան Մ19 – Իսպանիա Մ19 հանդիպման մրցավարները

Ֆուտբոլի Եվրոպայի ֆեդերացիաների միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, հրապարակել է այն մրցավարների ցանկը, ովքեր կսպասարկեն հուլիսի 14-27-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ խաղերը:

 

Գլխավոր մրցավարները վեցն են. 

Իրֆան Պելիտո (Բոսնիա եւ Հերցեգովինա)

Կրիստո Տովեր (Էստոնիա)

Անաստասիոս Պապապետրու (Հունաստան)

Նիկոլա Դաբանովիչ (Չեռնոգորիա)

Սերգեյ Իվանով (Ռուսաստան)

Ֆիլիպ Գլովա (Սլովակիա)

 

Եզրային մրցավարների թիվը 8-ն է: Հայաստանի խաղավարներ Սուրեն Բալիյանն ու Զավեն Հովհաննիսյանն այդ առաջնությունում կկատարեն 4-րդ պաշտոնյայի պարտականություններ:

 

Մրցաշարի բացման՝ Հայաստան – Իսպանիա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Կրիստո Տովերը: Նրան կօգնեն հունգարացի Տեոդորոս Գերգիուն եւ լիտվացի Ալեքսանդր Ռադիուսը: Չորրորդ պաշտոնյա է նշանակվել Անաստասիոս Պապապետրուն: