Բացել լրահոսը Փակել լրահոսը
66495554_1076434955901137_4212294381052362752_n
A A
Մարզեր

Ասֆալտապատվում են Դիմիտրովն ու Սիսը

Դիմիտրովում երեկ մեկնարկել են 550 մ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները. 13 մլն. 850 հազ արժողությամբ սուբվենցիոն ծրագրի համար նախատեսված գումարի 45 %֊ը կհատկացվի պետբյուջեից, 55%֊ը ` համայնքային: 

Ասֆալտապատվելու են Մ. Մաշտոց, Վարաշիլով և Մայակովսկի փողոցների որոշ հատվածներ. ճանապարհի այդ հատվածներում են տեղակայված համայնքապետարանը, բուժամբուլատորիան, մանկապարտեզն ու դպրոցը:

Աշխատանքները կավարտվեն մինչև սույն դեկտեմբերի 15-ը:

Սիս համայնքում նույնպես մեկնարկել են ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: