Բացել լրահոսը Փակել լրահոսը
large
A A
Պաշտոնական

Ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է. ՊՆ-ն հերքում է

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածվել, որում ասվում է.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հուլիսի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Չինարի և Մովսես գյուղերի մերձակայքում տեղակայված դիրքերից կրակոցներ են արձակել ԱՀ Ալիբեյլի բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղատնտեսական տեխնիկա, իրականությանը չի համապատասխանում և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է»: