Բացել լրահոսը Փակել լրահոսը
arayik-harutyunaymn
A A
Հասարակություն

Մի քանի ժամ էլեկտրաէներգիա քիչ օգտագործենք. նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Քանի որ տեղի է ունեցել վթար էներգետիկ համակարգում, քիչ առաջ հանձնարարեցի նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի օգտագործումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և ստորաբաժանումներում՝ էլեկտրական ցանցի վրա ավելորդ լարվածությունը նվազեցնելու համար: Նույնը խորհուրդ կտամ անել ձեզ ձեր բնակարաններում և գրասենյակներում՝ մարելով ավելորդ լույսերն ու անջատելով օդորակիչները: Քաղաքացիական պատասխանատվությունը բոլորինս է»: