Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0604
A A
Հասարակություն

Քոչարյանի աջակիցները Հյուսիսային պողոտայի առաջնամասում են

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ Հյուսիսային պողոտայում են։ Քոչարյանի աջակիցները, ովքեր ակցիա էին անում Հանրապետության հրապարակում, ցանկանում էին շարժվել դեպի Հյուսիսային պողոտա։

Երևանի փոխոստիկանապետը նշեց, որ ցուցարարները շեղվել են  սահմանված երթուղուց ու փորձում են խանգարել պետական միջոցառման անցկացմանը, ուստի ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս նրանց շարժվել դեպի Հյուսիսային պողոտա։ 

Քոչարյանի աջակիցներից մեկի և դեպի Հյուսիսային պողոտա տանող ճանապարհի մայթին հարակից ռեստորաններից մեկի աշխատակցի միջև վիճաբանություն տեղի ունեցավ։

Ռեստորանի աշխատակցին ոստիկանները տեղափոխեցին Կենտրոնի բաժանմունք։ 

Ցուցարարները Հյուսիսային պողոտայի առաջամասում են, ոստիկանությունը նրանց թույլ չի տալիս առաջ շարժվել։