Բացել լրահոսը Փակել լրահոսը
7uBFe7XKVWyzdsuYuY3F
A A
Հասարակություն

Ավանում աղջիկն ընկել է շենքից (փոփոխված)

Հուլիսի 10-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 42 շենքից աղջիկ երեխա է ընկել (մոտ 13 տարեկան). անհրաժեշտ է շտապօգնություն: Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ավելի ուշ Արտակարկ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ պարզվել է, որ շենքի մոտակայքում հայտնաբերվել է քաղաքացու դի (մոտ 20 տարեկան, իգական սեռի ներկայացուցիչ):

Նշվում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: