Բացել լրահոսը Փակել լրահոսը
hayk-sargsyan-2
A A
Քաղաքականություն

Հայկ Սարգսյանը վստահեցնում է՝ 033 կոդով եւ 20 միլիոն դրամ արժողությամբ հեռախոսահամար չունի. Aravot.am (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը մի շարք ԶԼՄ-ների դեմ վեց դատական հայց է ներկայացրել դատարան՝ որոշ հոդվածների համար պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում եւ հրապարակային հերքում, գրում է Aravot.am-ը:

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր Հայկ Սարգսյանը նշեց, որ հոդվածներից մեկը վերնագրված է՝ «Հերթական թանկարժեք նվերը. 20 միլիոն դրամ արժողությամբ հեռախոսահամար՝ Հայկ Սարգսյանին»: Պատգամավորի բնորոշմամբ՝ այդ հոդվածում ասվում է, թե Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն իրեն 033 00 00 ** հեռախոսահամարն է նվիրել. «Տվյալ անձին չեմ ճանաչում, երբեւէ չեն շփվել, չեմ զանգել: Այս հոդվածը ծայրից ծայր սուտ է եւ ապատեղեկատվություն: Դիմել եմ դատարան, որպեսզի քաղաքացիներն էլ համոզվեն, որ ապատեղեկատվություն է եւ ուղղորդված»:

Հայկ Սարգսյանը վստահեցրեց, որ նման հեռախոսահամար չունի, չի էլ իմացել, որ նման կոդով հեռախոսահամար կա: Պատգամավորը լրագրողների հարցերին պատասխանում էր մուգ ակնոցներով, քանի որ, ինչպես ինքը նշեց եւ ցույց տվեց, վիրահատել է աչքը. «Ներողություն եմ խնդրում ակնոցներով խոսելու համար»: 

Աղբյուր՝ Aravot.am