Բացել լրահոսը Փակել լրահոսը
d06bfd4b675b2fb7b1473bafc1324da5
A A
Պաշտոնական

Հերթը հումանիտար առարկաներինն է․ փոփոխվում են հանրակրթական չափորոշիչները

Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայումը` ներառելով հետևյալ ուսումնական բնագավառները. Այդ մասին հայտնում են Կրթության,գիտության, մշակույթի

ü  հայոց լեզու, գրականություն

ü  հասարակություն, հասարակական գիտություններ (Հասարակագիտություն, Հայոց պատմություն, Եկեղեցու պատմություն, Համաշխարհային պատմություն, Նորագույն պատմություն)

ü  օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն)

ü  արվեստ (երաժշտություն, կերպարվեստ)

ü  ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն (Ֆիզկուլտուրա, Առողջ ապրելակերպ, Շախմատ, ՆԶՊ):


Չափորոշիչները սահմանում են ուսումնառության նպատակներն առ այն, թե ինչ պետք է սովորողն իմանա և կարողանա անել ըստ դասարանների կամ կրթական աստիճանի։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև.

ü  վերապատրաստման մոդուլների մշակում

ü  մշակված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը դպրոցում

ü  վերապատրաստումներ ուսուցիչների համար` ներկայացնելու վերափոխված առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում

ü  սեմինարների կազմակերպում՝ դասագրքեր մշակողների համար

 

Արդյունքում կունենանք՝ հանրակրթության նոր, միասնական պետական չափորոշիչ և դրան համապատասխան վերանայված և լրամշակված առարկայական չափորոշիչներ ու ծրագրեր, ինչպես նաև առարկայական չափորոշիչներում և ծրագրերում կատարված փոփոխություններին լավատեղյակ ուսուցիչներ և դասագիրք մշակողներ: