A
A
Բակո Սահակյանն ընդունել է Մատենադարանի տնօրենին
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին:
Քննարկվել են մշակութային ոլորտում Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւոր եւ պահանջված է համարել Մատենադարանի հետ համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով, որ այն գտնվում է բարձր մակարդակի վրա:
Այդ մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։