Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130804
A A
Քաղաքականություն

Փաշինյանը, որ ասում է՝ ժողովրդի կողմից է եկել իշխանության, խաբում է. Մարգարիտ Եսայան

Ի սկզբանե ներքաղաքական կյանքը Հայաստանում աղավաղվեց, անունը դրեցին ժողովրդի իշխանություն, իրականում տեղի ունեցավ այլ աշխարհաքաղաքական գնահատական։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքին, ասաց ՀՀԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։ «Մենք տեսնում ենք, թե ինչպես է օրենսդիր մարմինը աշխատում, ինչ անլուրջ վերաբերմունք ունի իրենց ներկայացրած թեկնածուի նկատմամբ, օրինակը ԲԴԽ-ի թեկնածուն է, երբ առաջադրում են իրենց թեկնածուին եւ ներկա չեն գտնվում քվեարկությանը։ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական կյանքը իշխանությունը աղավաղում է, որպեսզի ապակայունացված վիճակ ստեղծվի։ Հենց կոնկրետ օրենսդրական նախաձեռնությունները, կոնկրետ հարձակումները ՍԴ-ի վրա աշխարհաքաղաքական հանձնարարականներ են։ Դրանք լուրջ դրվագներ են, որպեսզի տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան ընդունվի»,- նշեց ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը։

Գերագույն խորհրդի  նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի խոսքով ՝պետք է մաքրել նախկին իշխանության այն տարրերը, որոնք խոչընդոտում են ներկայիս քաղաքականությանը։ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, Մարգարիտ Եսայանի խոսքով, նախկին իշխանությունն անընդհատ հետաձգել է։

«Երբ պետք է վարերացվեր կոնվենցիա, մենք միտումնավոր քվորում չենք ապահովել, որպեսզի կոնվենցիան չընդունվի։ Իսկ այսօրվա իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը, որ ասում է՝ ժողովրդի կողմից է եկել իշխանության, խաբում է, ինքը եկել է ԼԳԲՏ, տարբեր կրոնական խմբավորումների դաբրոյով»,- նշեց տիկին Եսայանը։

Ազատ Արշակյանը , տիկին Եսայանի նախորդ հարցին պատասխանելով, ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կիրթ մարդ է, տիկին Եսայանը հակադարձեց.«Իյա, իրո՞ք»։

«Նա կիրթ է, բայց բարեկիրթ չէ»,-եզրափակեց պարոն Արշակյանը։

Պարոն Արշակյանը պաշտպանում է Ստամբուլյան կոնվենցիան, որովհետև մարդու իրավունքների շրջանակներում է։ «Ով ձեռք է բարձրացնում իր զավակի, իր ծնողի, իր ամուսնու վրա, պետք է իմանա, որ հանցանք է գործում»,-ասաց Ազատ Արշակյանը։