Ջարդոններ հավաքող եւ արտահանող ընկերություններին խոստացան թույլատրել շարունակել գործունեությունը
Աջակցիր «Ա1+»-ինՄետաղի ջարդոններ հավաքող և արտահանող ընկերություններին խոստացել են թույլ տալ շարունակել իրենց գործունեությունը: Մոտ մեկ ամիս է՝ նրանց թույլ չեն տալիս արտահանել իրենց կողմից մշակված թեթեւ մետաղական ջարդոնները: Ընկերությունների ղեկավարներն էլ պահանջում էին իրենց ազատել հարկերից: Մի քանի ընկերությունների ղեկավարներ այսօր ՊԵԿ-ի մոտ ակցիա էին կազմակերպել՝ հիշեցնելու համար իրենց պահանջները:
«ՊԵԿ-ից մեզ ասացին, որ հատ-հատ կզանգեն բոլոր ընկերություններին եւ թույլտվության մասին կտեղեկացնեն: Վաղը ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ կամ կընդունի օրենքը, կամ՝ ոչ: Դրանից հետո պարզ կլինի»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց «ՔԱՊ» ընկերության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
Պարոն Մարտիրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ այս մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ պարտքեր են կուտակել՝ տարածքների վարձակալության, էլեկտրաէներգիայի եւ այլն: