Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Դին Լիժենի հետ (տեսանյութ)

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող շախմատի Grand Chess Tour-ի նախավերջին 10-րդ տուրում:

Մեր շախմատիստը սեւերով մրցեց Դին Լիժենի հետ, որը ընդամենը կես միավորով էր հետ մնում նրանից: Հաշվի առնելով մրցաշարային իրավիճակը, Լեւոն Արոնյանը զգուշավոր մարտավարություն ընտրեց եւ հիմնականում պաշտպանվեց: Սպիտակները փորձեցին դիրքային առավելություն ստանալ, սակայն՝ ապարդյուն: 38-րդ քայլից հետո չինացի շախմատիստը ստիպված հաշտություն կնքեց:

Լեւոն Արոնյանը 10 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ շարունակում է բաժանել 3-րդ տեղը: Վաղը կայանալիք վերջին՝ 11-րդ տուրում, մեր շախմատիստը սպիտակներով կհանդիպի ամերիկացի Վեսլի Սոյի հետ, որը այժմ 6,5 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: