A
A
Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քննվելիք գործով զեկուցողներ են նշանակվել
Աջակցիր «Ա1+»-ինՍահմանադրական դատարանը քննության է ընդունել «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը եւ գործով զեկուցողների նշանակել:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ զեկուցողներ են նշանակվել ՍԴ դատավորներ Ա.Գյուլումյանը, Ա.Դիլանյանը, Ֆ.Թոխյանը, Ա.Թունյանը, Ա.Խաչատրյանը, Հ.Նազարյանը և Ա.Պետրոսյանը:
Համապատասխան որոշումը՝ այստեղ