Բացել լրահոսը Փակել լրահոսը
2
A A
Մշակույթ

Յուրի Դավթյան. երկու դարերն իրար միացրած դիրիժորը (տեսանյութ)

Յուրի Դավթյան: Երկու դարերի դիրիժոր, ով 20-րդ դարը միացրեց  21-րդին։

Երաժշտությունը նրա համար ճակատագիր դարձավ այն օրը, երբ ռադիոյով լսեց Ավետ Գաբրիելյանի ջութակի նվագը:

Ուսանեց Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում, հետո ավարտեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և թեորիայի բաժինները և այն, ինչ սովորեց ժամանակին իր ուսուցիչներ Կոնստանտին Սարաջևից, Միքայել Թավրիզյանից  ու Գեորգի Տիգրանովից, մինչ օրս փոխանցում է իր սաներին:

Մեր դիրիժորների թվում թերևս չկա մեկը, որը անցած չլինի ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանի դպրոցը: Նրա որդին՝ ջութակար Հայկ Դավթյանը, ևս խմբավարական արվեստը ուսանել է հայրիկի մոտ:

Յուրի Դավթյանը ղեկավարել է Խորհրդային երկրի ամենահեղինակավոր նվագախմբերը՝ Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի Մարինյան նվագախումբը, Սարատովի օպերայի և բալետի թատրոնի նվագախումբը։ Երկար տարիներ եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը, ղեկավարել է ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախումբը և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նվագախումբը, որի գլխավոր դիրիժորն է մինչ օրս:

Յուրի Դավթյանի սան Սերգեյ Սմբատյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հոբելյանական համերգ էր կազմակերպել՝ նվիրված սիրելի մանկավարժի 90-ամյակին։