A
A
Բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց. պահանջում են կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն այսօր կրկին հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Նրանք պահանջում էին այգու տնօրենի հրաժարականը, քանի որ ըստ նրանց՝ տնօրենը մասնագետ չի և չի կարող ճիշտ տնօրինել այգին:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, քանի որ այլ մարմիններից լուծում չեն ակնկալում:
Հավաքվածների հետ խոսեց քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը, ով ակցիայի մասնակիցներին խոստացավ առաջիկա օրերին հանդիպում կազմակերպել, որին ներկա կլինեն բոլոր կողմերը։