Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130691
A A
Հասարակություն

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի (տեսանյութ)

Դատարանը հրապարակեց Մանվել Գրիգորյանի գործով մեղադրող կողմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը։ 

Որոշման համաձայն՝ կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կուսումնասիրի Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ու նրա մոտ առկա հիվանդություննները՝ համապատասխան եզրակացություն տալու համար։ 

Նշենք, որ այս եզրակացության հիման վրա հնարավոր է, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխվի։ 

Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 9-ին, ժամը 12:00-ին։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբանական խմբի անդամ Լևոն Բաղդասարյանն ասաց, որ դատարանի կայացրած որոշումները նույնպես կավելացվեն ՄԻԵԴ ուղարկված գործին։

 «Մանվել Գրիգորյանի նկատմամբ տոտալ խոշտանգում է կիրառվում», - շեշտեց նա։