Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130640
A A
Հասարակություն

Էդգար Ճաղարյանը և Կարեն Սեդրակյանը ընտրվեցին ՏՄՊՊՀ-ի անդամներ

Ազգային ժողովն ընտրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2 անդամ: Հանձանաժողովի անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանի ընտրությանը 132 պատգամավորից մասնակցել է 87-ը: Նա ստացել է 75 կողմ, 12 դեմ ձայներ:

Կարեն Սեդրակյանի ընտրությանը 132 պատգամավորից նույնպես մասնակցել է 87-ը: Նա ստացել է 78 կողմ, 8 դեմ ձայներ, 1 քվեաթերիկ ճանաչվել է անվավեր: