Շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված քայլեր են ձեռնարկվում
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 27-28-ը Եվրամիության եւ մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա, հանդիպում են անցկացնում՝ համատեղ աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանման առաջնային քայլերը, ընդհանուր նպատակները և կոնկրետ գործողությունները սահմանելու համար, հայտնում է euneighbours.eu-ն։
Հանդիպումը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում համաձայնության գալ շրջակա միջավայրի համար բարենպաստ պայմանների ապահովման շուրջ՝ քննարկելով առանձին երկրների օրինակներ։
«Շրջակա միջավայրի հետ կապված մեր համագործակցությունն Արևելյան գործընկերների հետ ամուր է քան երբևէ, և քաղաքացիների առօրյա կյանքում դրական փոփոխություններն արդեն ակնհայտ են։ ԵՄ-ն և իր Արևելյան գործընկերընկերության 6 երկրները աշխատում են ավելացնել մեր համատեղ ջանքերը՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանմանը։ Ժամանակը սուղ է։ Այսօրվա հանդիպումը միավորել է անդամներին՝ հետագա քայլերի շուրջ համաձայնության գալու համար»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների ընդլայնման գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մաթերնովան։
Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան հակված են Կայուն զարգացման նպատակների ծրագրի ակտիվ իրականացմանը։ Արևելյան Գործընկերության շրջանակներում ԵՄ-ը և գործընկերները համաձայնության են եկել որոշ ընդհանուր նպատակների շուրջ։
ԵՄ-ի հիմնած «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը շարունակում է ԵՄ նախորդ ծրագրերի հաջողությունների շարքը։ Ավելի քան 400 ձեռնարկատերեր փորձագիտական խորհուրդներ են ստացել «կանաչ լուծումներ» գտնելու համար, որոնք կարող են հանգեցնել տարեկան մինչև 10 միլիոն եվրո խնայողության։
Ծանոթագրություն.
«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի»-ն ծրագիր է, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից՝ 20 միլիոն եվրոյի չափով՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կլիմայական քաղաքականության բարելավման և մարդկանց կյանքում կլիմայական փոփոխություների բացասական ազդեցության նվազեցման համար։