Կարևոր է տեղական արտադրողների համար լիարժեք հավասար պայմանների ապահովումը. ՏՄՊՊՀ-ի անդամի թեկնածու
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է Կարեն Սեդրակյանի թեկնածությունը՝ 1տարի ժամկետով։
Իր կենսագրությունը ներկայացնելուց հետո Կարեն Սեդրակյանը նաև ներկայացրեց իր տեսլականը՝ ազատ, արդար ու մրցակցային դաշտի ապահովման վերաբերյալ:
«Ազատ, արդար, մրցակցային դաշտի ապահովումը, որի լիարժեք իրականացնելը կարող է լինել տնտեսական զարգացման իրական երաշխիքը: Հատկապես կարևոր է տեղական արտադրողների համար լիարժեք հավասար պայմաննների ապահովումը: Ձևավորված շուկա մուտք գործող տնտեսվարողների համար օրենքով չնախատեսված խոչընդոտների վերացումը»,-ընդգծեց Կարեն Սեդրակյանը՝ նշելով, որ սա առաջնային լուծման պահանջ ունի: Հարկավոր է նաև հանրության և տնտեսվարողների մոտ բարձրացնել հանձնաժողովի նկատմամբ վստահությունը։