A
A
Եվրոպական խաղեր. Արթուր Դավթյանը 2-րդն է որակավորման փուլից հետո
Աջակցիր «Ա1+»-ինՄրցումային 7-րդ օրը պայքարի դուրս եկան սպորտային մարմնամարզիկները։
Հայաստան մարմնամարզիկները հաջող մեկնարկեցին Մինսկում ընթացող Եվրոպական 2-րդ խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում:
Արթուր Դավթյանը բազմամարտի որակավորման փուլում ցույց տվեց 2-րդ արդյունքը՝ վաստակելով 83․231 միավոր: Նա միաժամանակ հենացատկի եւ ազատ վարժության եզրափակիչ փուլի ուղեգրեր է նվաճել:
Մեր մյուս երկու մարզիկները հանդես եկան օղակների վրա վարժությունում: Վահագն Դավթյանը 14․500 արդյունքով գրավեց 5-րդ տեղը, իսկ Արթուր Թովմասյանը 14․400-ով՝ 6-րդ։ Սակայն, խաղերի մրցակարգով եզրափակիչ մտավ միայն Վահագն Դավթյանը, քանի որ այդ փուլում մեկ երկիրը իրավունք չունի երկու մասնակից ներկայացնել: