Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դիտարկումներ է սկսելու ճամբարներում
Աջակցիր «Ա1+»-ինՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ստորագրել է երեխաների հանգստի համար նախատեսված հաստատություններում (ճամբարներում) դիտարկումներ իրականացնելու հրամաններ: Ա1+-ի հետ զրույցում Գեորգի Ավետիսյանը տեղեկացրեց, որ դիտարկումը սկսում են վաղը՝ Կոտայքի մարզից։
«Մենք դա անում ենք, որպեսզի ճամբարների կազմակերպիչներին օգնենք, որ մեր երեխաները չթունավորվեն։ Չորս ճամբար գիտենք Կոտայքի մարզում, մնացածի մասով հանձնարարել եմ՝ ճշտեն, որ իմանանք, թե ինչ ճամբարներ կան, որպեսզի շարունակենք նաև այնտեղ։ Եթե կան ճամբարներ, որոնց մասին մենք չգիտենք, շնորհակալ կլինենք, եթե տեղեկացնեն մեզ և մենք կգնանք, դիտարկում կանենք և կօգնենք, որ խնդիրները վերացնեն»,- ասաց Գեորգի Ավետիսյանը։
Նրա խոսքերով, քանի որ արդեն սկսվել է երեխաների հոսքը՝ դեպի ճամբարներ, այդ պատճառով իրենք որոշել են կատարել այդ դիտարկումները։
Գեորգի Ավետիսյանը տեղեկացրեց, որ դիտարկումը կսկսեն տարածքային կառույցի տեսուչները և երևի կառույցի ղեկավարը ներգրավված կլինի և եթե լուրջ խնդիրներ լինեն՝ կհայտարարեն այդ մասին, իսկ եթե տեխնինական հարցեր լինեն՝ կզգուշացնեն, որ շտկեն։