Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+badminton 26,06,
A A
Սպորտ

Եվրոպական խաղեր. Լիլիթ Պողոսյանը չհաղթահարեց բադմինտոնի խմբային փուլը

Եվրոպական խաղերի բադմինտոնի մրցումներում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Պողոսյանն այսօր անցկացրեց խմբային փուլի վերջին հանդիպումը։

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեր մարուհին 0:2 հաշվով պարվեց Դանիայի ներկայացուցիչ Լինե Կյաերսֆելդին: Այդպիսով, Լիլիթ Պողոսյանը չհաղթահարեց խմբային փուլի արգելքը՝ A խմբում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։

Մինչ այդ նա պարտվել էր Իսրայելի ներկայացուցիչ Կսենյա Պոլիկարպովային` 0։2, իսկ երկրորդ խաղում հաղթել էր Մոլդովայի ներկայացուցիչ Վլադա Ջինջային՝ 2։0։