Ազգային մարզադաշտը նախատեսվում է կառուցել Երևանին մոտ մարզերից մեկում. ՀՖՖ նախագահ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼրագրողների հետ ճեպազրույցում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն անդրադարձավ հայկական ֆուտբոլում առկա մի շարք խնդիրների։
«Պետությունը որևէ մասնակցություն չի կարող ունենալ ազգային ստադիոնի կառուցմանը,ազգային ստադիոնը պետք է կառուցվի մասնավոր ներդրողների կողմից»,- ասաց ՀՖՖ նախագահը՝ անդրադառանալով ազգային մարզադաշտի կառուցմանը։ Նա հավելեց, որ դեռևս ներդրողների հետ այս ուղղությամբ բանակցությունները շարունակվում են։
Իսկ թե որտեղ է կառուցվելու այն, Վանեցյանն ասաց, որ սկզբում քննարկվել է Երևանում կառուցելու հարցը, սակայն քննարկման արդյունքում որոշում է կայացվել այն կառուցել Երևանին մոտ մարզերից մեկում։
Տեղեկություններ էին տարածվել, թե Աչաջուրի համայնքապետարանն արգելել է մարզադաշտ կառուցել համայնքում։ Այս կապակցությամբ Վանեցյանն ասաց, որ դա չի համապատասխանում իրականությանը եւ որ տվյալ համայնքի ղեկավարը զանգել և ներողություն է խնդրել ֆուտբոլի ֆեդերացիայից՝ նշելով, որ լրագրողի հարցը սխալ է հասկացել։
«Բոլոր համայնքները մշտապես մեզ հետ համագործակցում և աջակցում են։ Եվ չեմ կարծում, որ Հայաստանում լինի մեկ համայնքի ղեկավար, որին առաջարկվի համայնքում կառուցել անվճար ֆուտբոլի դաշտ, և նա չաջակցի»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում