Բացել լրահոսը Փակել լրահոսը
65307452_2330656353876842_6680112482582790144_n
A A
Հասարակություն

Կիսափակ հաստատություններում խոշտանգումներ լինում են. Դավիթ Ամիրյան

Ոստիկանությունը մեծ ուշադրություն է դարձնում խոշտանգումների կանխարգելմանը, եւ չի կարող լինել մի դեպք կամ հակաօրինական արարք ոստիկանների կողմից, որը կմնա անպատիժ։

«Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները» քննարկման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը։

Տիկին Դուրյանն այդպես արձագանքեց այն դիտարկմանը, թե խոշտանգումներ, բռնություն կատարած ոստիկանները շարունակում են աշխատել համակարգում։ Օրինակը Հայաստանի համայնքներից մեկի երեխաների պատմությունն էր, որտեղ նրանք խոսում են այն ոստիկանների մասին, որոնք բռնություն են գործադրել եւ շարունակում են աշխատել։

«Բաց Հասարակության հիմնադրամներ -Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը նշեց, որ հայաստանյան կիսափակ հաստատություններում խոշտանգումներ լինում են։

Դավիթ Ամիրյանը օրինակ բերեց, թե ինչպես ՀՀ համայնքներից մեկի բնակիչը տառապում էր քաղցկեղի ցավերից, քանի որ համապատասխան դեղամիջոցներ չկային։ «Այդ դեղերը ստանալու համար պետք է դիմում գրեին մարզկենտրոն, որից հետո ներկայացուցիչը պետք է գար մարզկենտրոն, հասկանար, թե ինչ հիվանդ է մարդը, ու էդպես երկար տեւող գործընթաց։ Այդ ամենին վերջ տալու համար քաղաքացին իրեն երկրորդ հարկից նետել էր, որպեսզի մահանար, բայց չէր մահացել, ողնաշարն էր կոտրել եւ այդպես շարունակում էր այդ ցավերի մեջ պառկած ապրել։ Պետք է հասկանանք, թե ինչպես պետք է լուծվեն նմանատիպ խնդիրները»,-ասաց Դավիթ Ամիրյանը։