Բացել լրահոսը Փակել լրահոսը
Tatoyan Arman1
A A
Հասարակություն

Չկա անհատական մոտեցում ազատությունից զրկված անձի նկատմամբ. ՄԻՊ

Այսօր Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է։

Օրվա հետ կապված՝ հանրային քննարկում է կազմակերպվել, որտեղ ներկա են պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ։

Քննարկաման թեման է «Հայաստանում խոշտանգումների ենթարկված մարդկանց աջակցությունն ու դրանում առկա բացերը»։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ 2016 թվականից սկսած՝ սկզբունքային փոփոխություններ են արվել, սակայն այսօր համակարգում դեռ շատ փոփոխություններ պետք է կատարվեն։

Պաշտպանը անդրադարձավ փակ հիմնարկներում առկա խնդիրներին և առանձնացրեց ձերբակալվածների հետ տարվող աշխատանքների բացակայությունը մեր երկրում։

Պաշտպանը պնդում է, որ ՀՀ-ում դեռ պահպանվում է պատժիչ մոտեցումը, այնինչ քրեակատարողական հիմնարկներում պետք է կիրառվեն վերականգնող գործառույթներ։ Նրա խոսքով՝ պատժի կրման ընթացքում մարդու հետ չի տարվում ոչ մի աշխատանք, որը նրան պատրաստ կդարձնի վաղաժամկետ ազատման։

«Քրեակատարողական համակարգում չկա անհատական մոտեցում ազատությունից զրկված անձի նկատմամբ։ Դրանից բացի՝ մենք պետք է կանխատեսելի դարձնենք այն ճանապարհը որով մարդ պետք է անցնի և ազատ արձակվի»,-ասում է Արման Թաթոյանը։

Պաշտպանը տարբեր հիմնարկներում առկա խնդիրների լուծման համար առաջարկում է միասնական քաղաքականություն մշակել, որով փակ հիմնարկները փոխկապակցված կերպով կհամագործակցեն  առողջապահական, ոստիկանական և մնացյալ ուժերի հետ։