A
A
Օրացույց. 26-ը հունիսի. Ձերբակալվում է Արման Բաբաջանյանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1993-ի հունիսի 26-ին կառավարության նիստերի դահլիճում հրավիրվում է ՀՀՇ 5-րդ համագումարը, որտեղ քննարկվում է ՀՀՇ գաղափարախոսների մշակած հետխորհրդային Սահմանադրության նախագիծը։
2001-ի նույն օրը հիմնական թեմաներից է հոկտեմբերի 27-ի գործով միանգամից 6 ամբաստանյալի նկատմամբ մեկ շաբաթ առաջ համաներումի կիրառումով քրեական հետապնդում դադարեցնելու վերաբերյալ դատավոր Ուզունյանի կայացրած որոշումը։ Տեսակետ կա, որ համաներումն իրականացվել է հատուկ այս 6-ին ազատ արձակելու համար։
2005-ի հունիսի 26-ին ձերբակալվում է Երեւանում եւ Լոս Անջելեսում տպագրվող «Ժամանակ» թերթի խմբագիր, 30-ամյա ՀՀ քաղաքացի Արման Բաբաջանյանը: