Բացել լրահոսը Փակել լրահոսը
ff
A A
Հասարակություն

Դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության անդամի, դանակահարողի ինքնությունը պարզվել է

Երևանի Ամիրյան փողոցում դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին:
 
Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:«Քիչ առաջ Ամիրյան փողոցում դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին:

Լրացուցիչ կտրվի տեղեկատվություն»,-գրել է նա:

Ավելի ուշ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Վահան Բաբայանի տարածած տեղեկության ներքո հայտնել է, որ ոստիկանությունը պարզել է դանակահարողի ինքնությունը, կա բերման ենթարկված անձ:

Այլ տեղեկություններ առայժմ չեն հայտնվում: