Ես ունեմ ցուցմունքներ, որոնք չեմ հրապարակել. Սեդա Սաֆարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓաստաբան Սեդա Սաֆարյանը ողջունում է դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած որոշումը, որի համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
Նա կարծում է , որ լավ է, երբ դատավորը իր որոշումներում կաշկանդված չէ և կարողանում է հաղթահարել իր մեջ ստեղծված արգելքները:
Փաստաբանն ասում է, որ ունի ցուցմունքներ, որոնք դեռ չի հրապարակելու, բայց երբ ժամանակը գա, կասի:
«Երբ որ երկրորդ նախագահը իրեն չենթարկվող մարդուն ասում է՝ «ես նրա մաման կլացացնեմ», դա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ շարունակում է հասարակության համար և այս գործի քննության արդարամիտ լինելու առումով իրենից ներկայացնել վտանգ»,- ասաց փաստաբանը:
Նրա կարծիքով՝ այս գործի քննությունը առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը չի կարող շարունակել: Ըստ փաստաբանի՝ դատավորն ինքն ինքնաբացարկ կհայտնի, քանի որ նա չի կարող օբյեկտիվ քննություն տանել: