Բացել լրահոսը Փակել լրահոսը
ngn
A A
Հասարակություն

Թմրանյութեր տեղափոխելու մեղադրանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել. Վրաստանի ՆԳՆ. Aliq.ge

Վրաստանի ՆԳ նախարարության Մցխեթա-Մթիանեթիի ոստիկանական բաժանմունքի և ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները համատեղ հետաքննչական միջոցառումների արդյունքում թմրանյութային միջոցների տեղափոխման մեղադրանքով Կազբեգիի անցակետում ձերբակալել են ՀՀ քաղաքացի,1977 թվականին ծնված Ա.Խ.-ին, հայտնում է aliq.ge-ն։

ՆԳՆ-ի տեղեկատվությամբ հանցագործությունը ենթադրում է 6-9 տարի ազատազրկում:

Գերատեսչության տեղեկատվությամբ, եկամտային ծառայության և մաքսատան աշխատակիցները հունիսի 25-ին Դարիալիի անցակետում Ռուսաստանից դեպի Հայաստան ընթացող ավտոբուս են կանգնեցրել: Ստուգումներից հետո ավտոբուսում հայտնաբերվել է շուրջ 500 գրամ թմրանյութային միջոց, հավանաբար հերոին:

Հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 262-րդ հոդվածով: