Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130589
A A
Հասարակություն

ՍԴ-ի դիմաց ակցիային մասնակցում է Էդուարդ Շարմազանովը (տեսանյութ)

Մի քանի նախաձեռնություններ, մեծ թվով քաղաքացիներ ակցիա են իրականացնում Սահմանադրական դատարանի դիմաց։

Այստեղ են Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը, ՀՀԿ այլ անդամներ, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, այդ թվում՝ նախկին պատգամավոր Արմեն Հակոբյանը, «ՎԵՏՕ» նախաձեռնությունը, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությունը և այլոք։

Այստեղ է նաև Քոչարյանի մտերիմ Արմեն Թավադյանը։ 

Ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Մատենադարան՝ հայտարարություն անելու համար։ Քոչարյանի աջակիցները վանկարկում են. «Քոչարյան, հերո՛ս»։ 

Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակն ասաց, որ որպես քաղաքացի մասնակցում է սահմանադրականության պահպանմանը։

Հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ն է կազմակերպել ակցիան, քաղաքական գործիչը պատասխանեց, որ եթե Հանրապետականը կազմակերպած լիներ, ապա մարդկանց թիվը կհասներ 30 հազարի։ 
 
Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մանթաշյանը հայտարարեց, որ շարժվում են դեպի Ազգային անվտանգության ծառայություն՝ իր խոսքում նշելով, որ այնտեղ հիմա հավանաբար կալանավորվում է Քոչարյանը։ 
 
Աջակիցները հասան ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքի վարչության շենքի դիմացի մայթը։
 
Ակցիան շարունակվում է մայթի վրա, քանի որ ոստիկանները թույլ չեն տալիս առաջ շարժվել` օրենքի համաձայն։