Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. ուղիղ (տեսանյութ)

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարեց մեղադրող կողմի եւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքները՝ որոշում կայացնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձնական երաշխավորությունը վերացնել եւ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Նրա կալանքի որոշումը փոխվել էր  Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ։

Դատարանը նաեւ բեկանեց եւ որոշեց Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ գործը ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության։

Դատարանը Քոչարյանի կալանքի սկիզբը հաշվեց նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից, որոշման կատարումը հանձնարարեց Ոստիկանությանը, իսկ որպես անձնական երաշխավորություն մուծված դրամական գումարները հանձնարարեց վերադարձնել դրանք մուծած անձանց։