Բացել լրահոսը Փակել լրահոսը
250619HHArarkOlimpiadaHaghtoghner
A A
Պաշտոնական

Դուք եք շենացնելու մեր երկիրը. Բակո Սահակյանը շնորհավորել է աշակերտներին

Հունիսի 25-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների ՀՀ եզրափակիչ փուլում դիպլոմների արժանացած Արցախի աշակերտների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:

Նախագահը շնորհավորել է աշակերտներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին առարկայական օլիմպիադաներում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ, մաղթել նրանց խաղաղություն, քաջառողջություն ու նոր հաղթանակներ:

«Վաղը դուք եք պաշտպանելու, զարգացնելու ու շենացնելու մեր երկիրը, դուք եք լինելու նրա տերը: Շարունակեք սովորել նույն եռանդով, եղեք միշտ վստահ ձեր ուժերին, ձեր կարողություններին, եւ ամեն ինչ կստացվի», - ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:

Այդ մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։