Բացել լրահոսը Փակել լրահոսը
Venice Commission Summer 2019
A A
Քաղաքականություն

Ում կարծիքն է լսել Վենետիկի հանձնաժողովը՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

Վենետիկի Հանձնաժողովն ուշադրության կենտրոնում կպահի Սահմանադրական դատարանի շուրջ՝ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։

Հունիսի 21-22-ին տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի (Եվրոպական հանձնաժողով ժողովրդավարության համար օրենքի միջոցով) 119-րդ լիագումար նստաշրջանը։

«Հանձնաժողովը տեղեկացված է Հայաստանում սահմանադրական զարգացումների վերաբերյալ, ներառյալ՝ հանրային վերջին հայտարարությունների՝ կապված Սահմանադրական դատարանի ներկա անդամների հետ, և խնդրել է հանձնաժողովի նախագահին ուշադիր հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում, այս հարցի շուրջ հանդես գալ հրապարակային հայտարարությամբ»,-ասվում է Վենետիկի հանձնաժողովի կայքում տեղադրված ամփոփագրում։

Բացի այդ,  կպատրաստվի  Հայաստանի դատական օրենսգրքի փոխոխությունների վերաբերյալ հրատապ կարծիք, որը կուղղվի Հայաստանի  իշխանություններին՝ մինչև հոկտեմբերյան լիագումար նստաշրջանը։

Կայքից տեղեկանում ենք , որ  մասնակիցների ցուցակում են  ՍԴ նախկին նախագահ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը և սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։  

«Ա1+»-ը  փորձեց մեկնաբանություն ստանալ Վարդան Պողոսյանից։

«Հարցազրույց չեմ տալիս։ Կներեք»,- ասաց նա։

2019 թվականի հունիսի 20-ին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված և դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն իր երդման ժամանակ հայտարարել էր, որ ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը՝ համարելով, որ մյուս անդամները, բացառությամբ մեկի, իրավասու չեն շարունակել իրենց գործառույթը՝  նոր Սահմանադրության համաձայն։

Այս հայտարարությունը քննարկումների առիթ է  դարձել։