Բացել լրահոսը Փակել լրահոսը
616x321_31_mart_yerel_secim_oy_verme_saatleri_oy_verme_islemi_saat_kacta_basliyor_saat_kacta_bitiyor_1553706181699
A A
Քաղաքականություն

Ստամբուլում քաղաքապետի ընտրություններ են

Վաղ առավոտից մեկնարկել են Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները, որում հիմնական մրցակիցներն են քեմալական  ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն  և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) թեկնածու Բինալի Յըլդըրըմը: 

Վերոհիշյալ կուսակցական թեկնածուներից բացի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել իսլամական ուղղվածության «Երջանկություն» կուսկացությունից (Saadet Partisi) Նեջդեթ Գյոքչընարը և սոցիալիստական-ազգայնամոլական «Հայրենիք» կուսակցությունից (Vatan Partisi) Իլքեր Յուջելը:

Քանի որ Մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Ստամբուլում գրանցված արդյունքները չեղյալ էին համարվել և հայտարարվել նոր ընտրությունների կազմակերպման մասին 18 տարին լրացած անձինք և բանակից զորացրվածները չեն կարողանա մասնակցել քվեարկությանը: 

Հունիսի 18-ին հաստատված ընտրողների ցուցակով ընտրություններին չեն  կարող մասնակցել 44.852 անձ, սակայն մարտի 23-ի ընտրացուցակում  այդ թիվը կազմում էր 23.165: Այսինքն այս ընտրություններում ընդհանուր առմամբ քվեարկությանը չի մասնակցի 68.017 ընտրող: 

Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում մասնակցում է քաղաքում գրանցված 10 մլն 560.963 բնակիչ: Ընտրատեղամասերի քվեատուփերի թիվը 31.342 է: 

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացել էր ՏԻՄ ընտրություններ:  Ստամբուլում հաղթող էր ճանաչվել ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Սակայն  մայիսի 6-ին Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ հայտարարեց Ստամբուլի ընտրությունների արդյունքները: