Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան
A A
Պաշտոնական

Արմեն Սարգսյանն իր ծննդյան տարեդարձի առթիվ բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում. լրացվող

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Ուղերձում ասվում է.

«Հայաստանը Չինաստանի համար համագործակցության ավանդական գործընկերներից է, հայ-չինական բարեկամական հարաբերություններն իրենց արմատներով գնում են դեպի հեռավոր անցյալ: Վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում նկատվում է զարգացման դրական դինամիկա, հետևողականորեն խորանում է գործնական համագործակցությունը:

Ես մեծ նշանակություն եմ տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանն ու պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակում երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը նոր տեղաշարժեր գրանցեն և այդպիսով ավելի իրական օգուտ բերեն մեր երկրների ժողովուրդներին»:


Նա քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել Հայաստանի իր գործընկերոջը։

 

...............................

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ Դուք հսկայական աշխատանք եք տանում երկրի կայուն զարգացման ու միջազգային հեղինակության ամրապնդման ուղղությամբ:

Վստահ եմ, որ Ձեր կողմից իրականացվող քաղաքականությունը լիարժեքորեն կբացահայտի փոխգործակցության ներուժը և մեր երկրների միջև քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հնարավորությունները կյանքի կկոչվեն»:

Ղազախստանի առաջին նախագահն Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

......................

Բելառուսը բարձր է գնահատում նախագահ Արմեն Սարգսյանի ներդրումը երկու երկրների հարաբերությունների խորացման գործում. Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա ընդգծել է, որ Բելառուսում բարձր են գնահատում նախագահ Արմեն Սարգսյանի անձնական ներդրումը հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների խորացման գործում:

«Վստահ եմ, որ Ձեր նպատակասլացությունը, հեղինակությունը և պետական գործչի հարուստ փորձը հետագայում ևս կծառայեն տարբեր ոլորտներում մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության առաջխաղացմանը»,- ասվում է Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում:

Բելառուսի նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահին մաղթել է քաջառողջություն և հաջողություն բոլոր ծրագրերում ու նոր նախաձեռնություններում:

 

.....................................

Նախագահ Սարգսյանին շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Ուղերձում մասնավորապես ասված է․

«Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Կցանկանայի հատկապես ընդգծել այն ուշադրությունը, որը Դուք հատկացնում եք Ռուսաստանն ու Հայաստանը կապող՝ բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը:

Համոզված եմ, որ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների, գիտության և մշակույթի ոլորտներում համատեղ հեռանկարային նախագծերի իրականացումը և ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության խորացումը լիովին համապատասխանում են երկու երկրների շահերին»: 

..................

Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Բարձր պրոֆեսիոնալիզմը, պետական կառավարման հարուստ փորձը, Հայաստանի շահերին և գործին ծառայելն արդարացիորեն Ձեզ արժանացրել են անկեղծ հարգանքի և մեծ հեղինակության՝ ինչպես Ձեր հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում:

Ցանկանում եմ հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը Ղազախստանի ու Հայաստանի միջև բարեկամության և բազմակողմ համագործակցության ամրապնդման գործում: Համոզված եմ, որ ղազախա-հայկական համատեղ ջանքերը կշարունակվեն՝ հանուն փոխշահավետ երկկողմ գործընկերության ամրապնդման»։


Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախագահ Սարգսյանին մաղթել է հաջողություններ պատասխանատու աշխատանքում՝ ի շահ բարեկամ Հայաստանի բարօրության։

........................

Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը՝ մաղթելով քաջառողջություն և անսպառ եռանդ։

«Պետական բարձր պաշտոնում մաղթում եմ նորանոր հաջողություններ՝ հանուն Հայաստանի բարեկամ ժողովրդի խաղաղության, առաջընթացի և բարգավաճման»,- ասված է ուղերձում։ 

................

Միշտ պատրաստ եմ աջակցել մեր երկրների համագործակցության ամրապնդմանը. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Հուսով եմ, որ Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում ավելի կխորանան: Հավաստիացնում եմ, որ միշտ պատրաստ եմ աջակցել մեր երկրների համագործակցության ամրապնդմանը»,- ասվում է Զուրաբիշվիլիի ուղերձում:

Նա նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել է երջանկություն, առողջություն և ամենայն բարիք:  

.......................

Բարեկամության վրա հիմնված հայ-ղրղզական հարաբերությունները կշարունակեն զարգանալ․ նախագահ Սարգսյանին շնորհավորել է Սոորոնբայ Ժեենբեկովը

Ծննդյան օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Համոզված եմ, որ բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-ղրղզական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ի շահ մեր ժողովուրդների»:

Սոորոնբայ Ժեենբեկովը նախագահ Սարգսյանին մաղթել է առողջություն, երջանկություն և հաջողություններ բարձրագույն պետական պաշտոնում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: