Բացել լրահոսը Փակել լրահոսը
vost
A A
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի գործը քննող երկու դատավոր դիմել են իրենց անվտանգությունն ապահովելու համար.Իրավաբան.net

Իրավաբան.net-ի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանի գործը քննող երկու դատավորների անվտանգությունն ապահովում է ոստիկանությունը:

Մեզ հայտնի է դարձել, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դիմել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար: Ոստիկանությունն այժմ ապահովում է նրանց անվտանգությունը: Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ին հաստատեցին նաև ոստիկանությունից: