A
A
Վրաստանի նախագահը Ռուսաստանին մեղադրել է երկրում տեղի ունեցող իրադարձությունների մեջ
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում տեղի ունեցող բողոքի ակցիաների ֆոնին հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է երկրում ներքին դիմակայություն ապահովելու հարցում։
РИА Новости-ի փոխանցմամբ՝ նա այդ մասին գրել է Ֆեյսբուքի իր էջում.
«Ռուսաստանն օկուպանտ է եւ մեր թշնամին։ Երկրի եւ հասարակության պառակտումն ու ներքին հակամարտությունը ոչ ոքի ձեռնտու չէ, բացի Ռուսաստանից, սա նրա ամենափորձված զենքն է»,- գրել է նա։