Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

2018-ին Հայաստանի ողջ տարածքում գնահատվել է 51 հազար գույք (տեսանյութ)

ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ իրենք ուսումնասիրել են անշարժ գույքի շուկան, եւ այդ ուսումնասիրությունների հիման վրա կադաստրային արժեքը, որը էականորեն զիջում է շուկայական թվերին, մոտեցրել են շուկային:

Սարհատ Պետրոսյանի պարզաբանմամբ՝ դրա կիրառման ձեւերից եւ տեղերից մեկը անշարժ գույքի հարկումն է, որը դեռեւս չի քննարկվում:

«Շուկայական արժեքի անհատ գնահատողներ կան, նրանք իրականացնում են գնահատումները: Իրենք մեզ մոտ որակավորում են անցնում:  Եթե դուք այսօր գնում եք, վարկ եք վերցնում կամ գրավադրում եք ձեր գույքը, ապա տեղի է ունենում շուկայական գնահատում, հիմա մենք ողջ հանրապետության տարածքում իրականացրել ենք բազմաթիվ գնահատումներ, դրա հիման վրա այդ ողջ ինֆորմացիան վերլուծվել է տարածության մեջ, եւ նաեւ այլ տվյալներ են ավելացվել, դրա հիմա վրա մենք ստացել ենք նոր գնահատման տրամաբանություն»,-ասաց պարոն Պետրոսյանը:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի խոսքով՝ 2018 թվականին Հայաստանի ողջ տարածքում գնահատվել է 51 հազար գույք, դրան ավելացվել են նաեւ Կադասրի կոմիտեի բազայում եղած գույքերի վաճառքների մասով հավաստի տվյալները, եւ այս երկում տվյալների վերլուծության արդյունքում ստացվել է մեկ այլ պատկեր.

«Գնահատման աշխատանքները սկսվել են հեղափոխությունից մի փոքր առաջ եւ այո, ավարտվել են հենց հոկտեմբեր ամսին։ Այսօր մեր գնահատման արդյունքում Երեւանի կենտրոնում շուկայական արժեքը հինգ հազար դրամով ավելին է, քան այն արժեքը, որը մենք ֆիքսել ենք»,- ասաց նա:

Տեսանյութը՝ 24TV