Լոլիկը խփեք պատին՝ որակը ստուգելու համար. սպառողների պաշտպան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանյան շուկաներում վաճառվող պտուղ-բանջարեղենի մեծ մասը տեղական չէ եւ վտագնավոր է: Այսպիսի բովանդակությամբ ահազանգեր «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմեկարպությունը վերջին շրջանում շատ է ստանում:
Կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ տագնապները եւ օբյեկտիվ են եւ ուռճացված:
«Օբյեկտիվն այն է, որ մենք կորցրել ենք մեր տեղական սորտերը՝ գրեթե անվերադարձ: Օրինակ՝ լոլիկի «Անահիտ» սորտը, կամ մեր հայկական ձմերուկը, որը գրեթե չկա, այն ներկրվում է Աստրախանից, Ադրբեջանից կամ այլ տեղերից: Մերը անհամեմատ ավելի լավն է: Երբ մարդիկ այլ միջոցներով են աճեցնում մթերքը, դրա նպատակը մեկն է, որ հեշտ տեղափոխեն, երկար պահպանվի: Բայց մենք պոմիդորը գնում ենք ոչ թե պատ շարելու համար, այլ ուտելու համար, եւ որքան շուտ է փչանում, այնքան ավելի որակյալ է: Խորհուրդ կտամ՝ եթե լոլիկ ենք գնում՝ մեկը զոհաբերել՝ պատին խփելով, եթե այն ընկնի գետնին, ապա չգնել այդ լոլիկը, եթե պատին է կպնում, ապա լավ լոլիկ է»,-ասաց Արմեն Պողոսյանը:
Բնակիչների այն բողոքներին, որ շուկաներում տեղական ծիրանի փոխարեն վաճառվում է ադրբեջանական ծիրան, իսկ տեղականը արտահանվում է, սպառողների պաշտպանը դեմ է.
«Որքան շատ արտահանվի, այդքան լավ: Խնդիրն այն է, որ ոչ թե 100 տոկոսով պետք է արտահանվի, այլ կշռադատված քաղաքականություն վարվի. եւ արտահանվող մասը,եւ տեղականը պետք է իրար հետ համահունչ լինեն: Եւ արտահանումը չի պատճառը, պատճառն այն է, որ ծավալով քիչ է, եւ մենք ստիպված ենք ներկրելու: Մրգի եւ բանջարեղենի առումով Հայաստանը կարող է 100 տոկոսով ապահովել, նույնիսիկ՝ 120 տոկոսով»,-նշեց պարոն Պողոսյանը: