Բացել լրահոսը Փակել լրահոսը
33837_Grigor_Beqmezyan_125_M
A A
Հասարակություն

ԱԺ-ում ներկայացվեց ԲԴԽ անդամի թեկնածուն

Ազգային ժողովում Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանի կենսագրությունը: Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամի թեկնածությունը առաջադրել էր խորհրդարանական մեծամասնություն կազմող՝ «Իմ քայլը» խմբակցությունը: Իսկ հունիսի 14-ին խմբակցությունը հանդիպել էր Գրիգոր Բեքմեզյանին, որի ընթացքում քննարկվել էին դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ հարցեր:

ԱԺ-ում այս պահին ընդմիջում է, որից հետո պատգամավորները հնարավորություն կունենան հարցեր ուղղել ԲԴԽ անդամի թեկնածուին: