Բացել լրահոսը Փակել լրահոսը
31535_bant_0604_M
A A
Հասարակություն

«Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժը կրողը դադարեցրել է հացադուլը

ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Ա. Ղ.-ն 2019թ. հունիսի 12-ին հայտարարել էր հացադուլ՝ պատճառաբանելով, որ Լոռու մարզի ԲՍՓՀ-ի կողմից արհեստականորեն հետաձգվում է իր հաշմանդամության վերափորձաքննությունը:
ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից իրականացված հոգեբանական և իրավական բնույթի աշխատանքները արդյունք չեն տվել և դատապարտյալը չի դադարեցրել հացադուլը:
2019 թվականի հունիսի 19-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի նկատմամբ հսկողություն իրականացնող՝ Լոռու մարզի դատախազության դատախազն այցելել և հարցման է ենթարկել Ա.Ղ.-ին, տվել համապատասխան պարզաբանումներ նրա բարձրացրած՝ հացադուլի հայտարարման պատճառ հանդիսացած խնդրի լուծման ընթացքի և ընթացակարգի վերաբերյալ, ինչի արդյունքում նույն պահին իր դիմումի համաձայն վերջինս դադարեցրել է հացադուլը»: