Բացել լրահոսը Փակել լրահոսը
gor-abrahamyan-634x445
A A
Հասարակություն

50 օր հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանը դուրս է եկել հացադուլից

ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Վահե Մելոյանը, ով 50 օր գտնվում էր հացադուլի մեջ և հունիսի 15-ից գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, բժիշկների հսկողության տակ, այսօր դուրս է եկել հացադուլից: 

Հիշեցնեմ, որ հացադուլում գտնվելու ընթացքում 4 անգամ նրան այցելել էին դատախազությունից, վերջին անգամ նրան այցելել էր իրեն վերաբերող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը: Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ հունիսի 17-ին՝ այցելել էր նաև քննիչը»։

Հիշեցնենք, որ Մելոյանը ապրիլի 30-ից հացադուլի մեջ էր և հունիսի 15-ին տեղափոխվել էր Դատապարտյալների հիվանդանոց։