Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 19-ը հունիսի. «Ալիկը ոնց դուրս գա, եթե սափեյանները ներսում են » (տեսանյութ)

2000-ի հունիսի 19-ին Երեւանի ջրամատակարարման համակարգի կառավարումը հանձնվեց իտալական «Էյ Յութիլիթի» ընկերությանը։

Երեւանում անցկացվեց անվաչմուշկի բաց առաջնություն, որի նախաձեռնողը ռոլերների նորաստեղծ ակումբն էր։ 2006-ի այս օրը, դատական ակտերի հարկադիր կատարման աշխատակիցների հսկողությամբ, «Ա1+»-ի աշխատակազմը վերջնականապես ազատեց Գրիգոր Լուսավորիչ հասցեում երկար տարիներ զբաղեցրած տարածքը՝ փաստացի դատապարտվելով ժամանակավոր հարկադիր պարապուրդի։

Ազգային Ժողովի մոտ բողոքի ձայն էին բարձրացրել մարտի 1-ի գործով ազատազրկված անձանց հարազատները։ Խնդիրն այն էր, որ համաներումի կիրառումից հետո այս գործով կալանավորվածներից 15-ը մնալու էին ազատազրկված։

«Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային արտոնությունների հատկացումն ուղղակի կապ ունի օֆշորային սկանդալի հետ»,- 2013-ի հունիսի 19-ին հայտարարում էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։