Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki 1
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանն այսօր ամուսնանում է

Իտալիայի Վենետիկ քաղաքի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության եկեղեցում այսօր կկայանա Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի եւ Բեթի Վարդանյանի հարսանյաց հանդեսը: Վերջինս հայտնի գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է:

Այն մասին, թե ովքեր են հրավիրված հարսանիքին, առայժմ տեղեկություն չկա: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի թիմակից Պիեր-Էմերիկ Օբամեյանգն ինստագրամյան իր էջում քիչ առաջ լուսանկար է հրապարակել ինքնաթիռից (նա հավանաբար մեկնում է Վենետիկ):

Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանի եւ Բեթի Վարդանյանի նշանադրությունը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերի սկզբին, Լոնդոնում: