Ավանակով ակցիա՝ կառավարության դիմաց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 20 բազմաբնակարան շենքի նախկին բնակիչ Ռազմիկ Դավթյանը ավանակի ուղեկցությամբ բողոքի ակցիա էր իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Քաղաքացու ձեռքին պաստառ կար, որի վրա գրված էր՝ «Թան խմեք, դինջացեք»։
Նա ասաց, որ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի զարմուհու ամուսինը՝ Սամվել Սամվելյանը, մի խումբ անձանց հետ խաբեությամբ իրենից խլել են իր բնակարանը։
Նրան մոտեցան ոստիկանները և կենդանիների հետ վարվեցողության կարգի խախտման պատճառաբանությամբ տեղափոխեցին «Կենտրոն»-ի բաժին։
Իսկ ավանակը մնաց ծառից կապված՝ մինչ քաղաքապետարանը համապատասխան կերպով կիրականացնի կենդանու տեղափոխությունը։
Քիչ անց Կենտրոնի կանաչապատման աշխատակից Արտակ Հովհաննիսյանն ավանակին տարավ Վերնիսաժի հարևանությամբ զբոսայգի՝ մինչ համապատասխան վայր տեղափոխելը։
Ավելի ուշ նա դուրս եկավ ոստիկանությունից։